Ոստիկանությունը գործելու է օրենքի սահմաններում, լավատես ենք՝ ժողովրդի կողմից արտառոց արարք չի լինի․ ոստիկանապետ

Մանրամասներ
քպ

Ոստիկանությունը գործելու է օրենքի սահմաններում:

Այս մասին Հանրապետության հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանը։

Հարցին՝ բռնի ուժ կիրառվելո՞ւ է, նա արձագանքեց․

«Եթե օրենքի սահմաններում է, բռնի ուժ չէ, պետք է այնպիսի արարքներ թույլ չտան, որ ոստիկանությունը ուժ կիրառի»։

Ինչ վերաբերում է հնարավոր սադրիչներին, ոստիկանապետն ասաց՝ կաշխատեն տարբերել նրանց։

Իսկ թե ինչու է այսքան շատ ոտիկանական ուժ կենտրոնացվել հարցին, Հովհաննիսյանը պատասխանեց՝ հասարակական կարգը պահելու։

«Մենք լավատես ենք, որ ժողովրդի միջից ոչ մի արտառոց արարք չի լինի»,- նշեց նա։

Հիշեցնենք, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման երթը Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ հասել է  Երևան։

Հայաստանի և Ադրբեջանի միջև Տավուշում սկսված սահմանազատման և սահմանագծմանը անհամաձայնություն հայտնած տավուշցիները նախ փակել էին միջպետական ճանապարհը, ապա որոշում կայացվեց երթով շարժվել դեպի Երևան։

Երթը առաջնորդում է Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը։ Նախատեսված է հանրահավաք Հանրապետության հրապարակում։