Ալիևն ամեն անգամ սպառնում է, թե՝ Արցախի հարցը փակեցինք, մնում է Հայաստանի հարցը լուծենք

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

1

Շռնդալի պատրաստվում ենք խաղաղությանը՝ այն պարագայում, երբ մեր թշնամին ոչ մի խաղաղության մասին չի ուզում խոսել: Ալիևն առաջին անգամը չէ, որ ասում է՝ Արցախի հարցն ինքը փակել է, այնինչ այս հարցը փակելը կամ չփակելը միայն իրենից կախված չէ:

Էրդողանը Պուտինին փորձում է համոզել, որ այդ էջը փակվի, անընդհատ նոր քարտեզներ են շրջանառության մեջ դնում, որտեղ կամ կան Արցախի սահմանները, կամ կորչում են: Արդեն չգիտեմ, թե այդ քարտեզներից ինչ վիճակում ենք հայտնվում, բայց փաստը մնում է փաստ, որ պետք է ստեղծված իրավիճակին համահունչ գործել:

Չես կարող զոռով խաղաղություն փաթաթել մեկի վզին:

Թշնամի երկրի ղեկավարն ամեն անգամ այցելում է իրենց կողմից օկուպացված Արցախի տարածքներ, սպառնում մնացած մասին՝ ասելով, թե՝ Արցախի հարցը փակեցինք, մնում է Հայաստանի հարցը լուծենք:

Մենք պետք է հասկանանք, որ չի կարելի պայմանավորվել, գնալ խաղաղության այն հարևանի հետ, ով չի ուզում քո այդ խաղաղությունը: Եվ եթե քեզ հասու է այդ ճշմարտությունը, գուցե ինչ-որ շանս գոյություն ունի, իսկ եթե հասու չէ, ապա դա անուղղելի մեծ սխալ կլինի հասարակության, պետականության և ժողովրդի համար:

Գրիգորի Այվազյան, ադրբեջանագետ

Ավելին՝ սկզբնաղբյուրում