Նոր մանրամասներ Փաշինյանի՝ Տավուշ կատարած այցից

Մանրամասներ
նիկոլ

Նիկոլ Փաշինյանն այցելել է Տավուշի մարզ:

Նա եղել է Ոսկեպար, Կիրանց և Բերքաբեր բնակավայրերում՝ տեղի բնակիչներին ներկայացրել Ադրբեջանի հետ խաղաղության՝ ներառյալ սահմանազատման գործընթացում առկա իրավիճակը։

Հաջորդիվ պատասխանել է բնակիչներին հետաքրքրող տարբեր հարցերի: Այս մասին հայտնում են կառավարությունից։

«Նիկոլ Փաշինյանը Բերքաբերում ծանոթացել է սահմանամերձ բնակավայրերում Կառավարության կողմից իրականացվող մինչև 16 մլն դրամ աջակցությամբ՝ անհատական բնակելի տների կառուցման ծրագրի ընթացքին:

Բնակիչները գոհունակություն են հայտնել Կառավարության նախաձեռնությունից և ընդգծել ծրագրի շարունակականությունն ապահովելու կարևորությունը»,– ասվում է հաղորդագրության մեջ: