ՊՆ նախկին շենքը վաղը կպայթեցվի

Մանրամասներ
պն

Երևան-Աշտարակ ճանապահին գտնվող Պաշտպանության նախարարության նախին շենքում տևական ժամանակ է՝ քանդման աշխատանքներ են իրականացվում, գրում է Oragir.News-ը։

Նախորդ տարի անօթևան բնակիչներին լքված շենքից վտարելուց և տարածքը ՊԵԿ-ին փոխանցելուց հետո, կառավարությունը նշված հատվածում լայնամասշտաբ շինարարական աշխատանքներ է պատրաստվում իրականացնել։

Լրատվամիջոցի տեղեկություններով՝ վաղն առավոտյան ՊՆ նախկին շենքը կպայթեցնեն։