Ինչո՞ւ է Նաիրա Զոհրաբյանն ակցիային մասնակցում թուրքական արտադրության լամպով

Մանրամասներ
4

ՀՀ ԱԳՆ-ի դիմաց շարունակվում է քաղբանտարկյալներին ազատ արձակելու պահանջով բողոքի ակցիան:

ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն ակցիային մասնակցում է թուրքական արտադրության լամպով․

«Քանի որ միջազգային կառույցները Հայաստանը համարում են ժողովրդավարության փարոս, ինձ հետ բերել եմ թուրքական արտադրության լամպ․ սա՛ է Նիկոլ Փաշինյանի ժողովրդավարության փարոսը, որը լույս է տալիս և աշխատում բացառապես Ադրբեջանի և Թուրքիայի համար։ Քիչ հետո այստեղ կայցելի Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը, այն կառույցի քարտուղարը, որտեղ նախկինում եթե որևէ ընդդիմադիրի պրիչոսկան ծռվում էր, կամ գրիպ էր ընկնում, հազարավոր հայտարարություններ էին տարածում՝ ի պաշտպանություն քաղբանտարկյալների, իսկ ինչո՞ւ են հիմա աչք փակում Հայաստանում տեղի ունեցող դիկտատուրայի վրա»,- ասել է Զոհրաբյանը։