Եթե ուզում ենք Հայաստան մնա՝ պետք է դաշնակցել ավանդական արժեքներ դավանող ՌԴ-ի, Իրանի ու Չինաստանի հետ․ Շարմազանով

Մանրամասներ
շարմազանով

Ինչո՞ւ են գլոբալիստները պայքարում ավանդական հասարակությունների ու պետությունների դեմ։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։

Նրա կարծիքով՝ պատճառները բազմաթիվ են, բայց դրանցից մեկն ակնհայտ է՝ գլոբալիստները չունեն կոնկրետ հայրենիք։

«Ավելին՝ գլոբալիստների ճնշող մեծամասնությունն իրենց հայրենիքները թողել ու փախել են օվկիանոսից այն կողմ։

Իրենք լքել են իրենց հայրենիքը, չունեն հայրենիք ու ատում եմ մեզ՝ հայրենիք ունեցողներից։

Դա է նաեւ պատճառը, որ գլոբալիստները կատաղի կռիվ են մղում ազգային ու ավանդական հասարակությունների հետ՝ ՌԴ, Չինաստան, Իրան…

Հայաստանում էլ է պայքար ընթանում գլոբալիստ - կոսմոպոլիստների ու ազգային - ավանդական արժեքների կրողների միջեւ։ Բայց աշխարհը վաղուց արդեն միաբեւեռ չէ։

Եթե ուզում ենք Հայաստան մնա, պետք է հակադրվել գլոբալիստ-կոսմոպոլիստներին ու դաշնակցել ավանդական արժեքներ դավանող՝ ՌԴ-ի, Իրանի ու Չինաստանի հետ։

Դեռեւս 100 տարի առաջ Գ. Նժդեհն էր ասում. «Հայության գլխավոր թշնամին կոսմոպոլիտիզմն է»։

Հետաքրքիր կադող է լինել նաեւ Հնդկաստանի հետ կապերի զարգացումը, բայց դա շատ ավելի համակողմանի ու լուրջ ուսումնասիրություն է պահանջում։

Մի բան ակնհայտ է՝ Հնդկաստանը Հայաստանում ակտիվանում է։

Ոչինչ պատահական չէ, ոչ տասնյակ հազարներով հնդիկների գաղթը, ոչ էլ՝ հարուստ հնդկական հարսանիքը։

Ակնհայտ է, որ աշխարհաքաղաքական կենտրոնների դաբրոյով Հայաստանը դառնում է նաեւ Հնդկաստանի կենսական շահերի գոտի։

Մնում է վերլուծել ու հասկանալ, դա մեզ՝ ՀՀ-ին ձեռնտու է, թե՞՝ ոչ»,– գրել է քաղաքական գործիչը։