Ադրբեջանը փորձում է գտնել պատրվակներ, տարածաշրջանում նոր, լայնամասշտաբ պատերազմ սկսելու համար. Փաշինյան

Մանրամասներ
նիկոլ տավուշ

Շատ հստակ պետք է արձանգարել, որ ՀՀ կառավարությունը երբեւէ հավակնություն  չի ունեցել եւ չունի Տավուշի մարզի 4 գյուղերի նկատմամբ, առավել եւս այն պայմաններում,երբ մեզ համար ակնհայտ է, որ Ադրբեջանը փորձում է գտնել պատրվակներ, տարածաշրջանում նոր, լայնամասշտաբ պատերազմ սկսելու համար: Այս մասին Արտաշատում իր կուսակիցների հետ հանդիպման ժամանակ ասել է Նիկոլ Փաշինյանը:

«Մեր քաղաքական դիրքորոշումը, ուղերձը այն է, որ ՀՀ-ն ընդհանրապես իր միջազգայնորեն ճանաչված, ինքնիշխան տարածքից դուրս որեւէ հավակնություն չունի, ներառյալ նշված, Ադրբեջանի կողմից հիշատակվող գյուղերի տարածքների վրա, ընդ որում Կըզըլ Հաջիլի գյուղը 100 տոկոսով գտնվում է Ադրբեջանի վերահսկողության ներքո այսօր»,-ասել է նա:

Փաշինյանը նշել է, որ իրենց կառավարության համար շատ կարեւոր է ընդգծել, թե որտեղ է գտնվում ՀՀ սահմանը եւ հույս ունի, որ Ադրբեջանը նույնպես այս ուղղությամբ քայլ կանի:

 Փաշինյանը կրկին ցուցադրել է ՀՀ քարտեզի մակետը եւ ասաց, որ երբ ինքը ասել է ԱԺ-ում ՀՀ տարածքի չափն է ասել, հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոց՝ մտածելով, որ նա ցանկանում է հանձնել Սյունիքի եւ Վայոց Ձորի մարզերը, եւ սա չիմացության  արդյունք է: