Ռուս-թուրքական մեղրամիսն ավարտվում է․ Հայաստանը կկարողանա՞ օգտվել․ Ռուբեն Մելքոնյան․ Տտեսանյութ

Մանրամասներ
պուտին ալիև էրդողան

Ռուս-թուրքական մեղրամիսը կարծես ավարտվում է, հարց է՝ Հայաստանը կարո՞ղ է օգտվել։

«Կիզակետում Արկադի Գրիգորյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը․

«Թուրքիայում մտածում են ՀՀ-ն կարող է բուտաֆորիկ պետություն լինել, ՌԴ-ում՝ մտածում են՝ «ու՞ր են փախչելու», Զանգեզուրի միջանցքն էլ տան, մնացած մասը կպահենք։ Այսինքն ռուս-թուրքական հարաբերությունների հնարավոր վատացման ֆոնին մենք ունենք վատ, վատագույն ու չեզոք սցենարներ։

Հարց է՝ Հայաստանի այսօրվա ռեժիսորը, որը կկարողանա կյանքի կոչել, բայց Հայաստանի ռեժիսորը այդ մասնագիտությունից չի հասկանում։ Նրան ուղղակի պարտադրելու են այդ սցենարը։

Այն թիթեղը, որը Փաշինյանը ցույց էր տալիս, ինքը չի ապահովել։ Հայաստանի քարտեզը, այդ թիթեղը խախտված է։ Քո իշխանությունն այդ տարածքի վրա չի տարածվում, դու Իշխանասարի վարչապետը չես, Ջերմուկի վերևի վարչապետը չես, այն տեղերում, որտեղ Ադրբեջանի զորքը մտել է, դրա վարչապետը չես։ Այդ տարածքները հետ բեր, նոր թիթեղը ցույց տուր ու ասա՝ սա Հայաստանն է ու ես սրա վարչապետն եմ»,- նշել է Մելքոնյանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում․