Թիվ 130 դպրոցի տնօրենը հեռացել է աշխատանքից. ազատված են նաև փոխտնօրենները

Մանրամասներ
դպրոց

Երևանի Նաիրի Զարյանի անվան թիվ 130 դպրոցի տնօրեն Նվարդ Հովսեփյանը ազատվել է աշխատանքից: Այս մասին այսօր՝ մարտի 27-ին, NEWS.am-ին հայտնեց դպրոցի նախկին փոխտնօրեն Գայանե Գրիգորյանը:

Նախքան այդ Նվարդ Հովսեփյանը ստորագրել է  փոխտնօրենների աշխատանքից ազատման դիմումները: Տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Նելլի Ղազարյանը:

Հիշեցնենք, որ տնօրեն Նվարդ Հովսեփյանի հետ ունեցած աշխատանքային տարաձայնությունների պատճառով փոխտնօրենները մոտ մեկ ամիս առաջ էին աշխատանքից ազատման դիմում ներկայացրել: Տնօրենը սակայն դպրոցում տիրող քաոսային իրավիճակը հաշվի չառնելով, անկնկալ կերպով արձակուրդ էր մեկնել և չէր մակագրել դրանք:

Հիշեցնենք, որ Նաիրի Զարյանի անվան թիվ 130 դպրոցում առերեւույթ չարաշահումների հետ կապված գլխավոր դատախազությունից ուղարկված նյութերի հիման վրա նախաձեռնվել է 2 քրեական վարույթ, որոնք միացվել եւ քննվում են մեկ վարույթում: