Ամերիկացի միլիարդատեր, «Սորոս» հեջ-ֆոնդի նախագահ, «Քաղաքացիական հասարակության հիմնադրամի» հիմնադիր
Ջորջ Սորոսն օրերս Հայաստանի քաղաքացիական հասարակությանն օժանդակելու անհրաժեշտության մասին հայտարարություն էր արել:
«Երկրի ժողովրդավարական ներկայի և ապագայի համար Հայաստանի քաղաքացիական հասարակությանն ուժեղ աջակցությունը կենսական անհրաժեշտություն է»,- Twitter-ում գրել էր Սորոսը:
Բացի հայտարարություններ անելը, Սորոսը գործուն աջակցություն ցուցաբերում է Հայաստանի քաղաքացիական հասարակությանը։
Այս մասին սկսած հեղափոխական շրջանից, պարբերաբար հրապարակումներ են լինում, մամուլն է անդրադառնում, անգամ վերջերս ռուսական ֆեդերալ հեռուստաընկերություններն են ռեպորտաժներ և թոք շոուներ անում՝ բարձրաձայնելով խնդիրը։
EurAsia Daily առցանց պարբերականն օրերս ծավալուն անդրադարձ էր կատարել Հայաստանում Ջորջ Սորոսի ֆինանսավորմամբ գործունեություն ծավալող մի շարք գործիչների
ու կառույցներիգործունեությանն ու քաղաքական գործընթացներում ներգրավված լինելուն:
Ներկայացնում ենք վերոհիշյալ հրապարակումից հատվածներ, ինչպես նաև սեփական ուսումնասիրությունը Հայաստանում Սորոսի հիմնադրամների և դրամաշնորհների ներգրավվածությանը ։
Ինչպես տեղեկանում ենք «Բաց հասարակություն» հիմնադրամի պաշտոնական կայքից, որը հայտնի է նաև «Սորոսի հիմնադրամ» անվամբ, 2019 թվականի համար տրվել է դեռ երկու դրամաշնորհ: Առաջինը տրված է «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների»
ՀԿ-ին՝ Հասմիկ Հարությունյանին, 10 000 ԱՄՆ դոլարի չափով: Երկրորդ դրամաշնորհը՝ 130 000դոլարի չափով, տրվել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակին (նախագահ Արթուր Սաքունց): Ծրագրի նպատակն է նպաստել խոցելի խմբերին մարդու իրավունքների արդյունավետ պաշտպանությանը `բարելավելով քաղաքացիական վերահսկողության մեխանիզմները`
կանխելու ապագա խախտումները և չարաշահումները եւ հասարակության իրազեկվածությունը մարդու իրավունքների արժեքների և խաղաղության հիմնախնդիրների վերաբերյալ:
yerevan.today/
0Comments