«Crocus»-ում տեղի ունեցած ահաբեկչությունից տուժածների թիվը հասել է 180-ի

Մանրամասներ
կրոկուս

Ճշտված տվյալներով, Մոսկվայի մարզի «Crocus City Hall» համերգասրահում տեղի ունեցած ահաբեկչությունից տուժածների թիվը հասել է 180-ի, հայտնում է ՌԴ Մոսկվայի մարզի առողջապահության նախարարությունը։

110 մարդ դեռ հիվանդանոցներում է, 32-ը դուրս է գրվել, 38-ը ստացել է ամբուլատոր բուժօգնություն։

Ավելի վաղ ՌԴ Քննչական կոմիտեն հայտնել էր 137 զոհի մասին։