Վազգեն Սաղաթելյանը երկու ամսով կալանավորվեց. Տեսանյութ

Մանրամասներ
վազգեն

Դատարանը «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակ Վազգեն Սաղաթելյանին երկու ամսով կալանավորելու որոշում է կայացրել։ Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է նրա պաշտպան Արսեն Բաբայանը։ Նրան տեղափոխում են Արմավիրի ՔԿՀ։ 

Հիշեցնենք՝ փաստաբան Ռուբեն Մելիքյանը, ավելի վաղ մանրամասներ հայտնելով, նշել էր, որ Սաղաթելյանն ու Սամսոնյանը մեղադրվում են «Իմնեմնիմի 83»-ում, մասնավորապես՝ 11-58-րդ րոպեներին հնչեցրած խոսքի համար։ 

Նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերի (խուլիգանություն, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով) հատկանիշներով քննվող քրեական վարույթի շրջանակներում։