«Կրոկուս Սիթի Հոլլի» ահաբեկչության մեջ կասկածվող անձանց ավտոմեքենայում Տաջիկստանի երկու անձնագիր է հայտնաբերվել

Մանրամասներ
կրոկուս

Բրյանսկի մարզում ձերբակալվել է «Կրոկուս Սիթի Հոլլում» տեղի ունեցած ահաբեկչության մեջ կասկածվող երկու անձ, հայտնել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Ալեքսանդր Խինշտեյնը Telegram-ի իր ալիքում։

Renault ավտոմեքենայում հայտնաբերվել է PM ատրճանակ, AKM ինքնաձիգի պահունակ և Տաջիկստանի քաղաքացիների անձնագրեր»,- գրել է Խինշտեյնը։

«Նախնական տեղեկություններով՝ Renault-ը, որը վարում էին կասկածյալները, հայտնաբերվել է գիշերը։ Իրավապահների պահանջով՝ ավտոմեքենան կանգ չի առել, և ուղևորները փորձել են փախչել։

Հետապնդման ժամանակ հնչել են կրակոցներ, և ավտոմեքենան շրջվել է։ Մեկ հոգի տեղում ձերբակալվել է, մնացածը փախել են անտառ։ Խուզարկության արդյունքում՝ ժամը 03:50-ի սահմաններում, հայտնաբերվել և բերման է ենթարկվել երկրորդ կասկածյալը։ Մյուսների որոնողական աշխատանքները շարունակվում են։ Գործողությանը ներգրավված են բոլոր իրավապահ մարմինները։