1991-ի սահմանների ճանաչման հարցում Երևանն ու Բաքուն մոտ են փոխըմբռնման. Միրզոյան

Մանրամասներ
սահման դիրք

Հայաստանն ու Ադրբեջանը մոտ են փոխընբռման 1991 թվականին՝ ԽՍՀՄ փլուզման պահին եղած սահմանները՝ որպես սահմանազատման և տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման հիմք ճանաչելու հարցի շուրջ:

Այս մասին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարեց այսօր ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում՝ ներկայացնելով 2023 թվականին կառավարության ծրագրի կատարողականը։

Նրա խոսքով՝ այս հարցում ու այս պահին երկու երկրների դիրքորոշումներն ավելի մոտ են, քան, օրինակ, մեկ ամիս առաջ էր։

«Իմ տպավորությամբ, մենք շատ մոտ ենք այդ հարցով փոխադարձ համաձայնության գալուն»,- ասաց նախարարը։