Միջազգային քաղաքական պատմության մեջ չկա գեթ մեկ դեպք, երբ ժողովուրդը հլու-հնազանդ համաձայնի մատաղ լինել ուրիշի ոտքերի տակ. Աշոտյան

Մանրամասներ
աշոտյան

Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանն ամենշաբաթյա հարցուպատասխանի ֆորմատով շարունակում է պատասխանել քաղաքացիներին հուզող հարցերին:

Հարց 3 – Նորայր Սարգսյան

Պարո՛ն Աշոտյան, Սոչիում Սիմոնյան Մարգարիտան մտցրեց ցեխը մեր երիտասարդներին՝ ասելով, որ Նիկոլը հայ ազգի կործանման պատճառն է: Երբևէ մենք ունեցե՞լ ենք նման խայտառակ դիվանագիտական հրապարակային անհաջողություն, և ի՞նչ էր նա ցանկանում ակնարկել։

Արմեն Աշոտյան- Մարգարիտա Սիմոնյանի խոսքը Սոչիում ինձ հատվածական  է հասել։ Բայց կարիք չկա հասնել Սոչի, լսել ուրիշներին՝ հասկանալու համար այդ պարզ ու դառը իրողությունը, որ Փաշինյանը կործանեց մեկ հայկական պետություն` Արցախը, իսկ հիմա արագ տեմպերով կործանում է Հայաստանը։

Հավատացե՛ք, որ հիմա աշխարհում ոչ ոք չի հարգում, անգամ նրանք, ում շահերը, ի հաշիվ մեզ, այսօր սպասարկում է Նիկոլը։ Միջազգային քաղաքական պատմության մեջ չկա գեթ մեկ դեպք, երբ ժողովուրդը հլու-հնազանդ համաձայնվի մատաղ լինել ուրիշի ոտքերի տակ։

Նիկոլը մեզ տանում է պատմության սպանդանոց, և սա ուրիշները չէ, որ պիտի մեզ բացատրեն։ Անկախ ամեն ինչից, այդ բոլոր «ուրիշները» ունեն սեփական շահերը, որոնք փաթեթավորում են իրենց սրտացավության և հոգատարության մեջ։

Հայ ժողովուրդը պարտավոր է ինքը լուծել այս հարցը, որպեսզի հետո ոչ մեկին չմեղադրի կամ պարտական չլինի։

Մանրամասները՝ տեսանյութում: