Նիկոլը ոչ թե եվրոպական արժեքների կրող ինտելեկտուալ-փիլիսոփա է, այլ Փարիզի վրա բերանը բացած «Գիքոր»

Մանրամասներ
աշոտյան

«Եթե Նիկոլին թվում է, որ ադրբեջանցի զինվորի միակողմանի արտահանձնումը Ալիևն իրոք գնահատելու է, ապա սա հերթական դատարկ նսեմացուցիչ քայլն է իրականում։ Դիմացինի «վեհանձն» կամ «մեծահոգի» թեստը այդպիսին է դիտվում, եթե դիմացինին հարգում են, այդ դեպքում անգամ փորձում են փոխադարձություն ցույց տալ, «լավություն տակից» դուրս գալ։ Նիկոլ-Ալիև հարաբերությունները այդպիսին չեն»,- այսօր «Նուբարաշեն» քրեակատարողականից ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը այսպես է պատասխանել է քաղաքացիներից մեկի հարցին, թե ինչո՞ւ են գերի ընկած ադրբեջանցուն արտահանձնել, փոխանցում է «Առավոտ»-ը:

Ըստ Աշոտյանի, ադրբեջանցու միակողմանի արտահանձնումը ավելի շուտ քծնանքի և թուլության հերթական նշան է Ալիևի համար, ով անգամ թղթով ստանձնած պարտավորությունները վերադարձնելու հայ գերիներին չի կատարում. «Ադրբեջանցու ազատումից ընդամենը մի քանի օր առաջ նրան ՀՀ օրենսդրությամբ շատ խիստ մեղադրանքներ առաջադրվեցին, որոնք, օհ հրա՜շք , անհիմն դուրս եկան նույն իրավապահների գնահատմամբ։ Այն պահին, երբ Հայաստանի բանտերում տասնյակ քաղբանտարկյալներ կան, որոնց վրա նիկոլական համակարգը փնթի կերպով գործեր է կարում, նույն Նիկոլի հանձնարարությամբ Ադրբեջանի դիվերսանտը ձեռքի մեկ շարժումով դառնում է «մոլորյալ»։ Այսինքն, Նիկոլի օրոք հայը Հայաստանում հայ մնալու ցանկության համար դատվում է, իսկ ադրբեջանցին` իրեն լավ զգում»:

Քաղաքացի Նորայր Սարգսյանը հարցրել է՝ Սոչիում Սիմոնյան Մարգարիտան մտցրեց ցեխը մեր երիտասարդներին՝ ասելով, որ Նիկոլը հայ ազգի կործանման պատճառն է, երբևէ մենք ունեցե՞լ ենք նման խայտառակ դիվանագիտական հրապարակային անհաջողության և ի՞նչ էր նա ցանկանում ակնարկել։ Աշոտյանը պատասխանել է, որ Մարգարիտա Սիմոնյանի խոսքը Սոչիում իրեն հատվածական  է հասել. «Բայց կարիք չկա հասնել Սոչի, լսել ուրիշներին, հասկանալու համար այդ պարզ ու դառը իրողությունը, որ Փաշինյանը կործանեց մեկ հայկական պետություն` Արցախը, իսկ հիմա արագ տեմպերով կործանում է Հայաստանը։ Նիկոլը մեզ տանում է պատմության սպանդանոց, և սա ուրիշները չէ, որ պիտի մեզ բացատրեն։ Անկախ ամեն ինչից, այդ բոլոր «ուրիշները» ունեն սեփական շահերը, որոնք փաթեթավորում են իրենց սրտացավության և հոգատարության մեջ։ Հայ ժողովուրդը պարտավոր է ինքը լուծել այս հարցը, որպեսզի հետո ոչ մեկին չմեղադրի կամ պարտական չլինի»:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։