Բաքուն Երևանից շտապ պահաջում է 4 գյուղեր ու հայտարարում, թե ինքը «տալու բան չունի»

Մանրամասներ
նիկոլ փաշինյան անկլավներ

Ադրբեջանից մանրամասներ են հայտնել Հայաստանի և Ադրբեջանի պետական սահմանի սահմանազատման հանձնաժողովների հանդիպումների մասին։

Բաքվից հայտարարել են, թե Հայաստանն իբր իր տարածքում «օկուպացրել է ադրբեջանական 4 գյուղ», և որ դրանց վերադարձը Ադրբեջանին «անվիճելի է»։ Նշել են, թե ՀՀ Տավուշի մարզի մյուս 4 գյուղերի «վերադարձի» հարցը պետք է լուծվի դելիմիտացիայի գործընթացի շրջանակում։

Բաքվից նաև հայտարարել են, թե իրենք «տալու բան չունեն» Հայաստանին՝ նշելով, թե ՀՀ կառավարության հայտարարություններն առ այն, որ 31 հայկական գյուղ է գտնվում Ադրբեջանի օկուպացիայի տակ, «անհիմն է»։ 

Հիշեցնենք՝ սահմանազատման հարցերով հանձնաժողովները մինչև օրս անցկացրել են արդեն 7 հանդիպում: