Վնասվել է երկու մալուխ, որի հետևանքով ժամը 15.20-ից հոսանքազրկված են Երեւանի կենտրոնի մի շարք հատվածներ. ՀԷՑ

Մանրամասներ
երևան

«Վեոլիա Ջուր» ընկերության կողմից իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքում վնասվել է Մյասնիկյան ենթականը սնող երկու մալուխ, որի հետեւանքով ժամը 15.20-ից հոսանքազրկված են Մյասնիկյան պողոտայից մինչեւ Սայաթ-Նովայի ու Մաշտոցի պողոտայի, ինչպես նաեւ հարակից այլ հատվածներ։

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունից հայտնում են, որ ընկերությունը այլընտրանքային սնուցմամբ վերականգնել է որոշ հասցեների էլեկտրամատակարարումը, սակայն ամբողջությամբ դեռեւս վերականգնել հնարավոր չի լինում։

«Ընկերությունը հայցում է իր բաժանորդների ներողամտությունը եւ հավաստիացնում, որ գործադրվում են բոլոր հնարավոր ջանքերը բաժանորդների էլեկտրամատակարարումը հնարավորինս կարճ ժամկետում վերականգնելու համար»,-ասված է հաղորդագրության մեջ: