Վրաստանում ՌԴ նախագահական ընտրությունների համար ընտրատեղամասեր չեն բացվի

Մանրամասներ
վրաստան

Վրաստանում ՌԴ նախագահական ընտրությունների համար ընտրատեղամասերը չեն կարող բացվել՝ երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների բացակայության պատճառով, երեքշաբթի օրը հայտնել է Թբիլիսիում Շվեյցարիայի դեսպանատանը կից Ռուսաստանի շահերի բաժինը։

Փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։

«Մեր երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների բացակայության պայմաններում հնարավոր չէ ապահովել Վրաստանում Ռուսաստանի Դաշնության նախագահի կամ Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական Դումայի պատգամավորների ընտրությունների ընտրական տեղամասերի ստեղծումը և լիարժեք գործունեությունը», - ասվում է բաժնի հայտարարության մեջ: