Վրաստանի վարչապետն այսօր պաշտոնական այցով կժամանի Հայաստան

Մանրամասներ
Իրակլի Կոբախիձե

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն այսօր պաշտոնական այցով կժամանի Հայաստան, հայտնում է Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունը։

Այցի շրջանակներում նախատեսված են Կոբախիձեի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի երկկողմ բանակցություններ, ինչից հետո հանդիպումը կշարունակվի ընդլայնված կազմով։ Հանդիպումից հետո Հայաստանի ու Վրաստանի կառավարությունների ղեկավարները հանդես կգան մամուլի համար հայտարարություններով։

Բացի այդ, նախատեսված է հանդիպում նաև ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ։

Վրաստանի պատվիրակության կազմում են փոխվարչապետ, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Լևան Դավիթաշվիլին, արտաքին գործերի նախարար Իլյա Դարչիաշվիլին, կրթության, գիտության և երիտասարդության նախարար Գիորգի Ամիլախվարին և կառավարության աշխատակազմի ղեկավար Լևան Ժորժոլիանին։

Նշենք, որ ավելի վաղ Կոբախիձեն այցելել էր նաև Ադրբեջան