Microsoft-ը ցուցադրել է «հոլոհեռատեղափոխության» տեխնոլոգիան

Azure բաժնի փոխնախագահ Ջուլիա Ուայթը հագել է HoloLens 2 գարնիտուրը եւ ստեղծել իր լիաչափ հոլոգրաֆիկ պատկերը, Հոլոգրամի խոսքը ավտոմատ կերպով թարգմանվել է ճապոներեն

Microsoft ընկերությունը ցուցադրել է «հոլոհեռատեղափոխության» տեխնոլոգիան: Microsoft Inspire ցուցահանդեսին ելույթ ունենալով՝ Azure բաժնի փոխնախագահ Ջուլիա Ուայթը հագել է HoloLens 2 գարնիտուրը  եւ ստեղծել իր լիաչափ հոլոգրաֆիկ պատկերը:

Հոլոգրամի խոսքը ավտոմատ կերպով թարգմանվել է ճապոներեն՝ պահպանելով մոդելի միմիկան, հաղորդում է Hightech+-ը:

ZDnet-ը նշում է, որ ցուցադրման անցկացման համար միավորվել է Microsoft-ի մի քանի տեխնոլոգիա: Դրանց թվում են խոսքը տեքստի փոխակերպելու Azure համակարգը, Azure Speech Translation թարգմանիչը եւ տեքստը խոսքի վերածող Azure Speech Services-ը:

Հոլոհեռատեղափոխությունը թույլ է տալիս մարդկանց օգտագործել լրացված իրականության գարնիտուրը, որպեսզի նրանք կարողանան խոսակցության հեռավոր մասնակիցների հետ կապ հաստատել այնպես, եթե նրանք գտնվեին նույն սենյակում:

Microsoft-ը մի քանի տարի շարունակ  ակտիվորեն զարգացնում է այդ տեխնոլոգիան: