Փաշինյանը ՔՊ խմբակցության հետ քննարկել է Մյունխենում տեղի ունեցած հանդիպումները

Մանրամասներ
քպ

Փետրվարի 26-ին, Ազգային ժողովում, Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հետ:Այս մասին հայտնում է ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը:

Հանդիպմանը ներկա են եղել նաև կառավարության անդամներ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Մյունխենի անվտանգության համաժողովում տեղի ունեցած հանդիպումները և դրանց առնչվող հարցեր: