Բա հիմա պարոն վարչապետը խի՞ չի ասում` սիրում եմ ձեզ, համբուրում եմ ձեզ, էլ չի սիրո՞ւմ. Արտյոմ Կարապետյան

Մանրամասները՝ տեսանյութում
Արտյոմ Կարապետյան Նիկոլ Փաշինյան

Համացանցում օրերս լայն տարածում է գտել դերասան Արտյոմ Կարապետյանի` ամիսներ առաջ տված հարցազրույցից մի հատված, որում նա մի շարք հարցեր է առաջ բերում.

«Բա հիմա պարոն վարչապետը խի՞ չի ասում` սիրում եմ ձեզ, համբուրում եմ ձեզ, էլ չի սիրո՞ւմ մեզ: Եվ ուրեմն` էլ չկեցցե՞ն մեր երեխաները: Էս ի՞նչ եք անում»,- տարակուսում է դերասանը:

Նա ուշադրությունն է հրավիրում այն փաստի վրա, որ երկրի բոլոր պետական հիմնարկներում անգործություն է տիրում, ամեն ինչ անում են «միայն պրոտոկոլի համար»:

«Ով պիտի պատասխան տա իմ հարցերին, գոնե մի բան ասեք, մարդու սիրտ չճաքի»,- տարակուսում է նա: