Կիևն Արևմուտքի զենքերը չի օգտագործի Ռուսաստանի տարածքում թիրախների դեմ․ Զելենսկի

Մանրամասներ
պուտին զելենսկի

Ուկրաինան արևմտյան զենքերը կօգտագործի միայն հարվածելու այն տարածքներին, որոնք իրենն է համարում։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մամուլի ասուլիսի ժամանակ։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:

«Ուկրաինան հնարավորություն չունի, իրավունք չունի և երբեք չի օգտագործի իր գործընկերների զենքերն Ուկրաինայի ժամանակավոր օկուպացված տարածքներից բացի այլ տարածքներում»,- ասել է նա՝ պատասխանելով համապատասխան հարցին։

Զելենսկին հավելել է, որ Ուկրաինայի գործողությունները ամեն դեպքում «Ուկրաինայի և գործընկերների միության արդյունքն են»։