Եվրամիությունը մարտին Ուկրաինային 4,5 միլիարդ եվրո կտրամադրի

Մանրամասներ
կիև

Մարտին Եվրամիությունը Ուկրաինային կտրամադրի 4,5 միլիարդ եվրո՝ 50 միլիարդ եվրոյի չափով օգնության մասով, X-ի իր միկրոբլոգում հայտնել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։

Նրա խոսքով, այս պայմանավորվածությունը ձեռք է բերվել Կիևում Ուկրաինայի արտգործնախարար Դենիս Շմիգալի հետ հանդիպման ժամանակ։

«Մենք քննարկել ենք Ուկրաինային 50 միլիարդ եվրոյի չափով օգնության ծրագրի հետագա քայլերը։ 4,5 միլիարդ եվրոյի առաջին վճարումը կհասնի մարտին։

Մենք քննարկել ենք, թե ինչպես աշխատել ուկրաինական արտահանման հետ և լուծել խնդիրները ցամաքային սահմանին։ Եվ մեր համատեղ աշխատանքը պաշտպանական արդյունաբերության ոլորտում»,- գրել է ֆոն դեր Լեյենը։