Կրեմլը մեկնաբանել է Ալեքսեյ Նավալնիի մահվան փաստը

Մանրամասներ
պեսկով

Կրեմլը մեկնաբանել է Ալեքսեյ Նավալնիի մահվան փաստը։ ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել է, որ դաշնային քրեակատարողական ծառայությունը զբաղվում է բոլոր ստուգումներով, հատուկ հրահանգների կարիք չկա։

Նա նշել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին տեղեկացրել են Նավալնիի մահվան մասին։

Նա հավելել է, որ տեղեկություն չունի Նավալնիի մահվան պատճառների մասին:

«Բժիշկները պետք է պարզեն»,- ասել է Պեսկովը։

RT-ի փոխանցմամբ՝ պատճառը թրոմբն է եղել:

Նավալնիի փաստաբանը «Նովայա գազետա»-ի հետ զրույցում նշել է, որ Ալեքսեյ Նավալնիի ընտանիքի որոշմամբ ընդհանրապես ոչինչ չի մեկնաբանում։

«Հիմա կպարզենք»,- ասել է նա:

Փաստաբանն Ալեքսեյ Նավալնիի մոտ էր եղել չորեքշաբթի օրը, այն ժամանակ ամեն ինչ լավ էր եղել։

Փետրվարի 14-ին քաղաքական գործչի մամուլի քարտուղար Կիրա Յարմիշը հայտնել էր, որ Նավալնին ազատազրկման ընթացքում 27-րդ անգամ է ուղարկվել պատժախուց:

Նշենք, որ Ալեքսեյ Նավալնին 47 տարեկան էր։