Մնացել է այս իշխանություններին հեռացնելու վերջին փորձը. Սերժ Սարգսյան

Մանրամասներ
սերժ սարգսյան

Մենք փամփուշտ չենք օգտագործում երկրի ներսում: Այս մասին այսօր՝ փետրվարի 16-ին, դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ իր թիմակիցները հայտարարել են, որ վերջին փամփուշտն է մնացվել իշխանություններին հեռացնելու:

«Ինչ վերաբերում է փամփուշտին, մերոնք երբեք այդպիսի բան չենք ասել: Այո, մնացել է վերջին փորձը, այդքան մի բան: Ես այդպես եմ կարծում»,-ասաց նա:

Հարցին, թե երբ սպասել այդ փորձին, երրորդ նախագահը պատասխանեց. «Երբ որ կհասունանա»:

Դիտարկմանը, որ իշխանությունը երկրի ներսում փափուշտ է օգտագործել 2008-ի մարտի 1-ին, Սերժ Սարգսյանն արձագանքեց. «Երկրի ներսում մենք այդ փամփուշտը չենք օգտագործել, այդ փամփուշտը օգտագործել է իրավապահ մարմինը և օգտագործել է ճիշտ, տեղին և ժամանակին: Այդ գործով ինչ եղել է, եղել է ի պատասխան այն  մարդկանց, ովքեր չկարողացան այն ժամանակ իրենց նպատակին հասնել, իսկ 2018 թվին հասան»: