«Freenews»-ը փակելու քաղաքական որոշու՞մ կա. ԲՏԱ նախարարը չհերքեց լուրը

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը չցանկացավ մեկնաբանել տեղեկությունները, ըստ որոնց Freenews հեռուստաընկերությունը փակվելու է եւ որ ինքն է հետամուտ եղել, որ դա տեղի ունենա, քանի որ դրա հետեւում քաղաքական նպատակ կա:

«Հիմա հարցազրույց չեմ տալիս: Դուք  հարց եք տալիս, եթե պատասխանեմ կստացվի հարցազրույց: Հարցումն ուղարկեք իմ մամուլի խոսնակին, կպատասխանի: Այսօր ես չեմ կարող պատասխանել»,- ասաց նա:

Դիտարկմանը, որ եթե ոչ հերքում է, ոչ հաստատում, նշանակում է՝ դա –ճշմարտությո՞ւն է, նախարարն արձագանքեց. «Ենթադրությունները ձեզ եմ թողնում»:

Ավելի վաղ ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը հայտարարել էր, որ մի շարք հեռուստաընկերություններ պարտքեր էին կուտակել, դրանց թվում էին «Արմենիա», «ATV», «FreeNews», «Դար 21», նաեւ մարզային «Ֆորտունա» հեռուստաընկերությունները: «Մի մասը պարտքերը փակել է, մյուս մասը ժամանակացույց են ստեղծել եւ ըստ դրա փակում են:  Մի հեռուստաընկերություն է մնացել շատ մեծ պարտքերով՝ «FreeNews»-ը, եւ ինչքան գիտենք, ԲՏԱ նախարարությունը պատրաստվում է դիմել ավելի կոշտ քայլերի»,-ասել էր Տիգրան Հակոբյանը: