Վրաստանը զգալիորեն խստացրել է սահմանային հսկողությունը, բեռների և ուղևորների ստուգումը, երկուշաբթի հայտարարել է երկրի ներքին գործերի նախարարի պաշտոնակատար Վախթանգ Գոմելուարին:
Փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
Երկուշաբթի ավելի վաղ Վրաստանի հատուկ ծառայությունները կանխել են Օդեսայից Վորոնեժ պայթուցիկ բեռների տեղափոխման փորձը, հանցագործության համար կասկածվում են Վրաստանի յոթ, Ուկրաինայի երեք և Հայաստանի երկու քաղաքացի, ասվում է Վրաստանի պետական անվտանգության ծառայության հաղորդագրության մեջ։
Պետական անվտանգության ծառայությունը, սակայն, չի բացառում, որ գործը վերաորակվի որպես ահաբեկչություն նախապատրաստելու հոդված։
0Comments