Իրանի և Նախիջևանի սահմանում իրանական մի քանի դիվիզիա երկու տարի բարձր աստիճանի բերված սպասում են, եթե Ադրբեջանը փորձի կտրել ՀՀ-ի և Իրանի սահմանը, անցնելու են կոնկրետ ռազմական գործողությունների

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

Ադրբեջանը հիմա ռազմական մեծ հարձակման չի գնա, բայց զգուշավորություն պետք է ունենալ տեղային բարձրունքներ գրավելու փորձերը կանխելու համար։ 24TV-ի հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց ռազմական փորձագետ, պահեստազորի գնդապետ Հայկ Նահապետյանը։

«Սյունիքի վրա հարձակումը ձեռնոց է ՌԴ-ին, Ալիևն ու Էրդողանն արկածախնդիր չեն, տեսնում են, որ Ռուսաստանը Ուկրաինայում ամուր դիրքում է։

Բացի այդ, Իրանի և Նախիջևանի սահմանում իրանական մի քանի դիվիզիա երկու տարի բարձր աստիճանի բերված սպասում են, եթե Ադրբեջանը փորձի կտրել ՀՀ-ի և Իրանի սահմանը, առանց սեթևեթանքի անցնելու են կոնկրետ ռազմական գործողությունների, դրա ապացույցն է, երբ վերջերս Իրանը հրթիռային հարձակում ունեցավ ատոմային տերության՝ Պակիստանի վրա, ուր մնաց, թե Ադրբեջանին չզսպի»,- ավելացրեց Նահապետյանը։

Մանրամասները՝ 24News․am-ի տեսանյութում։

Աղբյուրը՝ Live24.am