Ադրբեջանում որոշել են հիմնովին զբաղվել Հայաստանի հանքերով. Hraparak.am

Մանրամասներ
հանք

Ադրբեջանում որոշել են հիմնովին զբաղվել Հայաստանի հանքերով և ամեն ինչ անել, որ մեր հանքարդյունաբերությանը վնասեն: Այս մասին գրում է hraparak.am-ը:  

Ադրբեջանում հիմա էլ մշակում են Հայաստանի լեռնահանքային հանքավայրերի քարտեզը: Այն ցույց է տալու, թե Հայաստանում որտեղ կան օգտակար հանածոներ։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի Քարտեզագիրների հանրային միավորումը։ Քարտեզում 

Հայաստանի ողջ տարածքն է, եւ ոչ թե միայն այն հանքավայրերն ու արդյունաբերական կենտրոնները, որոնք Ադրբեջանի հետ սահմանակից են: Այնտեղ նաեւ բնապահպանական կեղծ տեղեկատվություն է զետեղվելու, թե որ գետն ինչով է աղտոտվում եւ ուր են դրանք հոսում։ 

Քարտեզը, ըստ ադրբեջանցիների, պատրաստ կլինի չորս ամսից։ Այն լինելու է ըստ ադրբեջանական տեղանուններով եւ ներկայացվելու է անգլերեն, հայերեն, ադրբեջաներեն լեզուներով։ 

Թե ինչու են այս անգամ էլ Բաքվում որոշել զբաղվել Հայաստանի լեռնահանքային հանքավայրերով, դժվար չէ կռահել` բնապահպանական հորինված խնդիրների անվան տակ Ադրբեջանը, որը Կասպից ծովն ամբողջությամբ ապականել է, որոշել է Հարավային Կովկասի բնապահպանական վիճակի մասին «ահազանգել» աշխարհին: 

Վերջերս էլ ադրբեջանցիները, որոնց լկտիությունը չափ ու սահման այլեւս չի ճանաչում, բնապահպականական հայցերով դիմել էին միջազգային դատարան, նպատակ ունենալով նաեւ այդ կերպ մինչեւ վերջ Հայաստանը «խեղդել»: 

Նրանք Ղարաբաղի «օկուպացիայի» ընթացքում բնության աղտոտման համար կոմպենսացիա են ուզում ստանալ և պահանջում են դադարեցնել տարածաշրջանի աղտոտման գործընթացները՝ հիմա՝ փակել հայաստանյան հանքերը։