Ադրբեջանի Սահմանադրությունում նույնպես կան դրույթներ, որոնք հայելային պետք է փոփոխվեն. Ալեն Սիմոնյան

Մանրամասներ
Ալեն Սիմոնյան

Ադրբեջանի Սահմանադրությունում նույնպես կան դրույթներ, որոնք հայելային պետք է փոփոխվեն:

Չեխիայի իր գործընկերոջ հետ ասուլիսի ժամանակ հայտարարել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով հարցին՝ Սահմանադրության փոփոխությունը Ադրբեջանի պահա՞նջն է կամ կապ ունի՞ բանակցությունների հետ․

«Ես ձեզ կոչ եմ անում և մի պնդում եմ ուզում անել, որ այսուհետ բոլոր այն դրվագներում, որտեղ դուք ՀՀ պաշտոնյաներին նման հարց կտաք, իմացե՛ք, որ նույն հարցը բարձրացվում է ՀՀ-ի կողմից: Ադրբեջանի Սահմանադրությունում, Ադրբեջանի իրավական ակտերում նույնպես կան դրույթներ, որոնք հայելային պետք է փոփոխվեն:

Եվ, կրկնում եմ՝ յուրաքանչյուր բանակցություն, որը ՀՀ-ն իրականացնում է, արվում է հայելային: Այսինքն՝ եթե կա ինչ-որ ակնարկ կամ առաջարկ ապագա խաղաղությունն ավելի ամուր դարձնելու համար, դա վերաբերելի է թե՛ Ադրբեջանին, թե՛ Հայաստանի Հանրապետությանը»,- ասաց Ալեն Սիմոնյանը: