Արցախցիները ճամփորդելիս պետք է նաև ժամանակավոր պաշտպանության վկայական ունենան

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

Հունվարի 28-ից ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ ստացած արցախցիները ճամփորդելիս անձնագրի հետ պետք է ունենան նաև ժամանակավոր պաշտպանության վկայական: Այս մասին հայտնում են «Հումանիտար կենտրոն»-ից, որտեղ այսօրվանից վերսկսվել են ուղիղ միացումները:

«Ժամանակավոր պաշտպանության վկայականն այն մասին է, որ տվյալ անձն օգտվում է միջազգային պաշտպանությունից, այն է՝ որևէ պարագայում չի կարող հանձնվել, արտահանձնվել կամ որևէ կերպ, հարկադրաբար տեղափոխվել կոնկրետ երկրի տարածք, տվյալ պարագայում՝ Ադրբեջան»,-ասել է ՀՀ ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը:

Նշենք, որ յուրաքանչյուր ուրբաթ,՝ժամը 16-ին, «Հումանիտար կենտրոն»-ում կներկայացվեն Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին ուղղված ծրագրերի և միջոցառումների վերաբերյալ մանրամասներ:

Մանրամասները՝ տեսայութում: