Թքած ունեմ Ալիևի վրա, մենք ենք որոշել սահմանադրությունը փոխել, Անկախության հռչակագրին չենք կպնելու

Մանրամասները՝ 24News․am-ի տեսանյութում
Live24.am-ը ներկայացնում է

Վայնասուն չպետք է բարձրացնել, այո՛, սահմանադրությունը պետք է արտահայտի նոր իրավիճակներ, ցանկություններ և երազանքներ։ Ալիևն ամեն ինչ էլ կարող է խոսել, չի նշանակում որ մեր դեմ նման հարց է դրվել, ընդդիմությունը կարծես Ալիևին հուշի, թե նա Հայաստանի հանդեպ ինչ քաղաքականություն վարի, հերի՛ք է, ի՞նչ եք ուզում։ 24TV-ի հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանը։

«Մենք ենք որոշել Սահմանադրությունը փոխել, թքած ունեմ Ալիևի վրա, թե նա ինչ է ասել, ես դեմ եմ, որ Անկախության հռչակագրին որևէ կերպ կպնեն, այն մեր էությունն է, գաղափարախոսությունն ու ապագան։»,- ընդգծեց պատգամավորը։

Անդրադառնալով «Հայոց պատմությունը» դպրոցական առարկան «Հայաստանի պատմություն» անվանելու ԿԳՄՍՆ-ի առաջարկած նախագծին՝ Ասլանյանը նշեց, որ դա միայն անվանման փոփոխություն է, բովանդակային փոփոխություն չի լինելու․ «Պատմությունը որպես գիտություն ենք ուզում ներկայացնել, Հայաստանի պատմությունն ենք փորձում հասկանալ, այն ժողովուրդները, որոնք ապրել են բուն պատմական Հայաստանի տարածքում կամ այնտեղ, որտեղ հայերը պետականություն են ստեղծել Հայաստանի պատմությունն է»։

Մանրամասները՝ 24News․am-ի տեսանյութում։