Դոլարն աճել է

Մանրամասներ
դոլար

2023թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ սպառողական գները և ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքն աճել են 0.9% և 0.5%-ով (ԱՄՆ դոլարն արժևորվել է):

Այս մասին տեղեկացնում են ՀՀ վիճակագրական կոմիտեից:

2023թ. դեկտեմբերին 2022թ. դեկտեմբերի համեմատ հանրապետությունում գրանցվել է սպառողական գների 0.6% նվազում և ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքի՝ 2.5% հավելաճ:

Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում սպառողական գների 8.3% հավելաճն ուղեկցվել է ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքի 18.7% նվազումով: 2023թ. դեկտեմբերին ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը կազմել է 404.5 դրամ (2022թ. դեկտմբերին այն կազմել է 394.5 դրամ):