Տիգրան Ասատրյանի բացառիկ խոստովանությունը` Արտաշի դստեր հարսանիքին չմասնակցելու պատճառի մասին

Մանրամասներ
արտաշ

Ամերիկաբնակ երգիչ Տիգրան Ասատրյանն վերջերս հյուրընկալվել է Սարգիս և Մանո Գրիգորյանների հաղորդմանը, որի ընթացքում հետաքրքիր զրույց է ունեցել, ինչպես նաև բացահայտում արել:

StarNews-ը հետևել ու նկատել է երգչի խոստովանությունը`Հայաստան չգալու, եղբոր դստեր հարսանիքին չմասնակցելու մասին.

«Ես 2000 թվականից ԱՄՆ-ում եմ, 24 տարի այստեղ եմ, ևս մի անգամ հենց այսպես շնորհավորում եմ իմ եղղբոր բալիկներին: Ինձ շատ են գրել` բա ինչի ներկա չէիր, ինչի չեկար, սիրելի հայրենակիցներ, հիմա ես կբացեմ այն գաղտնիքը, որի պատճառով էլ չեմ եկել: Ես մինչև այս պահը չունեմ ամերիկյան անձնագիր, որով կարող եմ ճանապարհորդել: Իսկ եթե ձեզ հետաքրքրում է հարաբերությունները` իմ ախպոր ցավը տանեմ, էրեխեքին էլ շնորհավորել եմ ամենաառաջինը: Տեսազանգով զանգել եմ: Էսքանով սահմանափակվեք, մի քիչ աշխատեք չչարախոսեք, աշխատեք նենց ապրել, որ հետո ներեղություն չխնդրեք։ Ես էլ չունեմ անհատապես բոլորին ասելու բան, բայց մի քիչ զուսպ եղեք, երբ որ ես արդեն ունենամ էդ իրավունքը՝ ելք ու մուտք ունենալու, կարողա գնամ ու մի քանի ամիս չգամ։ Կան մարդիկ, որ ասում են մինչև դու չգաս, չենք անելու մեր կնունքը, հարսանիքը»,- անկեղծացել էր Տիգրան Ասատրյանը։