Հունիսի 17-ին՝ Սուրբ Ղազար կղզում

Նա կնության կառնի հայտնի գործարար Կարեն Վարդանյանի դստերը` Բեթիին

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի ավագ և Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հունիսի 17-ին կամուսնանա, հայտնում են SHANTNEWS-ի աղբյուրները:

Նա կնության կառնի հայտնի գործարար Կարեն Վարդանյանի դստերը` Բեթիին:

Հարսանիքը կկայանա Իտալիայում՝ Վենետիկում: Ըստ մեզ հասած տեղեկությունների` զույգի պսակադրությունը տեղի կունենա Սուրբ Ղազար կղզում: