Թուրքիայում 4,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

Մանրամասներ
թուրքիա երկրաշարժ

Թուրքիայի արևելքում 4,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին  հաղորդվում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի կայքում։

Գիտնականների տվյալներով՝ էպիկենտրոնը գտնվել է Մալաթիա քաղաքից 39 կմ դեպի արևելք։ Օջախը գտնվել է մոտ 10 կմ խորության վրա։

Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։