Երևանը 8,5 մետրանոց 171 ավտոբուս ձեռք կբերի. ավագանին ընդունեց 2024 թվականի զարգացման ծրագիրը

Մանրամասներ
ավտոբուս

Երևանի քաղաքապետարանը 2024 թվականին նախատեսում է 8.5 մետրանոց 171 ավտոբուս ձեռք բերել։ Երևանի զարգացման 2024թ. զարգացման ծրագիրն ընդունվեց Երևանի ավագանու նիստի ընթացքում։

Երևանի քաղաքապետարանի Զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետի պաշտոնակատար Մերի Հարությունյանը նշեց, որ 249 հատ էլ 19-մետրանոց ավտոբուսներ են ձեռք բերվելու։

«Նախատեսվում է նաև մետրոյի վագոնների արդիականացում։ Քաղաքային իշխանությունները ձեռք կբերեն 71 նոր տրոլեյբուս, էլեկտրական մեքենաների համար կկառուցեն 420 լիցքավորման կայան, 600 վերելակ էլ կփոխարինվի։ 350 լուսացույցի կարգավորման նոր համակարգ կներդրվի»,– նշեց Հարությունյանը։