Ադրբեջանից վերադարձած 32 զինծառայողները բուժզննում են անցնում. առողջական խնդիրներ չունեցողները տուն կգնան

Մանրամասներ
մուրացան

Ադրբեջանից Հայաստան վերադարձած 32 զինծառայողներն այս պահին բուժզննում են անցնում Կենտրոնական կլինիկական զինվորական (Մուրացանի) հոսպիտալում, որի ավարտից հետո իրենց տուն և ընտանիքների մոտ կվերադառնան այն զինծառայողները, որոնք առողջական որևէ խնդիր չեն ունենա։

Այս մասին ասաց ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը` պատասխանելով հարցին, թե ի՞նչ է սպասվում բուժզննումից հետո ու արդյո՞ք զինծառայողները հարցաքննվելու են։

«Հայաստան վերադարձած 32 զինծառայողներն անցնում են բուժզննում, որի ավարտից հետո իրենց տուն և ընտանիքների մոտ կվերադառնան այն զինծառայողները, որոնք առողջական որևէ խնդիր չեն ունենա», – ասաց նա։