Երևանի մետրոյում երթևեկելի գիծ է դուրս բերվել ևս մեկ 3–վագոնանի շարժակազմ

Մանրամասներ
մետրո

Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի երթևեկելի գիծ է դուրս բերվել ևս մեկ 3–վագոնանի շարժակազմ։

Տեղեկությունը հայտնում է Երևանի մետրոպոլիտենի մամուլի ծառայությունը։

«Տեղեկացնում ենք, որ այսուհետ ձեր ուղևորափոխադրումը էլ ավելի հարմարավետ կազմակերպելու համար՝ մետրոպոլիտենի երթևեկելի գիծ է դուրս բերվել ևս մեկ 3 վագոնանի շարժակազմ։

Այս պահին գծում աշխատում են 10 շարժակազմեր, որոնցից 2-ը երեք վագոնանի, 7-ը երկվագոնանի և 1 հատ մեկ վագոնանի»,- ասված է հաղորդագրության մեջ։