ՀՀ պատվիրակությունը կմասնակցի Հռոմի ստատուտը վավերացրած երկրների 23-րդ վեհաժողովին

Մանրամասներ
միջազգային քրեական դատարան

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը դեկտեմբերի 8-ին հրամանագիր է ստորագրել, որտեղ ասվում է․

«Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասով` կարգադրում եմ Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը վավերացրած երկրների 23-րդ վեհաժողովին մասնակցելու համար 2023 թվականի դեկտեմբերի 9-14-ը Նյու Յորք (Ամերիկայի Միացյալ Նահանգներ) գործուղել Ազգային ժողովի պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանին:

Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դ. Առաքելյանին գործուղման հետ կապված օրապահիկի (5 օրվա) վճարումը կատարել Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեով Ազգային ժողովին այդ նպատակի համար հատկացված միջոցների հաշվին՝ հաշվի առնելով ՀՀ ԱԺ 2018 թվականի մայիսի 1-ի ,Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների և ՀՀ ԱԺ աշխատակազմի աշխատողների գործուղումների կազմակերպման և գործուղման ծախսերի հատուցման կարգը հաստատելու մասինե Կ-127-Ա կարգադրության պահանջները:

Ընդունել ի գիտություն, որ գործուղման հետ կապված ճանապարհածախսի եւ գիշերավարձի վճարումը կատարում է հրավիրող կողմը»։