Կարող եք փրկվել, եթե գիտեք՝ ինչպե՞ս գործել երկրաշարժի ժամանակ․ ՆԳՆ-ն իրազեկում է

Մանրամասներ
երկրաշարժ

Ներքին գործերի նախարարությունը իրազեկում է՝ ի՞նչ անել երկրաշարժի ժամանակ․

«Կարևորելով արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանվածությունը և աղետներին դիմակայունությունը՝ ՆԳՆ փրկարար ծառայությունը պարբերաբար իրականացնում է հանրային իրազեկման միջոցառումներ՝ ուղղված անվտանգության վարքականոնների ուսուցմանը և պատրաստվածության բարձրացմանը։

Սեյսմավտանգ գոտում ապրող յուրաքանչյուր ոք պետք է տիրապետի երկրաշարժի ժամանակ գործելու վարքականոններին, ինչը հնարավորություն կտա կանխարգելել աղետալի երկրաշարժի հետևանքները և նվազագույնի հասցնել կորուստները։

Եթե գիտեք՝ ինչպե՞ս գործել երկրաշարժի ժամանակ, ապա կարող եք փրկվել և կյանքեր փրկել»։