Հրազդանում տեղի է ունեցել ՔՊ կուսակցության նախաձեռնող խմբի նիստ

Մանրամասներ
քպ

Դեկտեմբերի 2-ին Հրազդան քաղաքում տեղի է ոնեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ, որը վարել է վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նիստին մասնակցել են կուսակցության Կոտայքի մարզի տարածքային կազմակերպությունների անդամները, մարզպետը, համայնքապետեր, պատգամավորներ և կուսակցության վարչության անդամներ։

Քննարկվել են գաղափարական, քաղաքական, ինչպես նաև Կոտայքի մարզի համայնքների ավագանիներում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունների աշխատանքի հետ կապված հարցեր։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով և պատասխանել կուսակցականների հարցերին։