Պետք է գետնի վրա լինի անվտանգություն ապահովող մարմին, որ մարդիկ վերադառնան ԼՂ. Երաշխիքները բավարար չեն. Սերժ Սարգսյան. VIDEO

Մանրամասներ
սերժ

Այս պայմաններում, ես վստահ եմ՝ որեւէ մեկը չի վերադառնա Լեռնային Ղարաբաղ:

Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 24-ին, դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:

«Այնտեղ պետք է լինեն անվտանգությունն ապահովող պայմաններ: Այդ պարագայում կլինեն շատ մարդիկ, որ կվերադառնան»,-ասաց նա:

Ճշտող հարցին, թե միջազգային երաշխիքնե՞ր են պետք, նա արձագանքեց. «Երաշխիքները բավարար չեն, պետք է այնտեղ գետնի վրա լինի անվտանգություն ապահովող մարմին, կառույց»: