Հայերի վերադարձը ԼՂ սկզբունքային նշանակություն ունի Բաքվի և Երևանի հաշտեցման համար. Զախարովա

Մանրամասներ
մարիյա զախարովա

Ռուսաստանը ամեն կերպ կաջակցի Լեռնային Ղարաբաղ հայերի վերադարձի գործընթացին: Դա սկզբունքային նշանակություն ունի Բաքվի և Երևանի հաշտեցման համար:

Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով  հարցին, թե ինչպես է Ռուսաստանը գնահատում ԼՂ հայերի վերադարձի հեռանկարները:

«Մենք ողջունում ենք Ադրբեջանի նախագահի աշխատակազմի բարձրաստիճան ներկայացուցչի վերջին հայտարարությունը այն հայերի իրավունքների, անվտանգության և տնտեսական բարեկեցության երաշխիքների մասին, որոնք ցանկանում են վերադառնալ Ղարաբաղ: Կարծում եմ՝ սա շատ կարևոր է։ Մենք ամեն կերպ կնպաստենք այս գործընթացին, որը հիմնարար նշանակություն ունի Երևանի և Բաքվի հաշտեցման համար, այդ թվում՝ ռուս խաղաղապահների միջոցով»,- ասել է Զախարովան։