Լավ ենք անում․ ՔՊ պատգամավորը՝ Փաշինյանի՝ ՀԱՊԿ նիստին չմասնակցելու մասին

Մանրամասներ
քպ

Ոչ ՀԱՊԿ-ից դուրս չենք գալիս։

Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանն՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ՀԱՊԿ նիստին չմասնակցելու մասին հարցին։

«Լավ ենք անում, չենք մասնակցում»,- արձագանքեց նա։

Հիշեցնենք, որ բելառուսական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ:

Փաշինյանը Բելառուսի նախագահին տեղեկացրել է, որ չի կարողանա մասնակցել նոյեմբերի 23-ի ՀԱՊԿ-ին  նիստին և հույս հայտնել, որ ՀԱՊԿ գործընկերներն ըմբռնումով կվերաբերվեն այդ որոշմանը: