Ռայիսին Արցախի մասին չի խոսել․ Ադրբեջանում ստում են

Մանրամասներ
ռաիսի ռայիսի ալիև

Այսօր Տաշքենդում, Տարածաշրջանային Համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում, կայացել է Իրանի և Ադրբեջանի նախագահներ Իբրահիմ Ռայիսիի և Իլհամ Ալիևի հանդիպումը։ Այդ մասին տեղեկացնում են ադրբեջանական և իրանական մի շարք լրատվամիջոցներ։

Նշվում է, որ հանդիպմանը մասնակցել են նաև Իրանի և Ադրբեջանի արտգործնախարարները, ինչպես նաև ԻԻՀ Էներգետիկայի նախարար Ալի Աքբար Մեհրաբիանը։

Ուշագրավ է, որ ադրբեջանական Մինվալ․ազ կայքը Իրանի նախագահին վերագրում է հետևյալ խոսքերը, որը Ռայիսին, իբր, ասել է հանդիպման ժամանակ․ «Մենք շատ ուրախ ենք, որ երկար տարիներ անց Ղարաբաղը վերագտել է իր սկզբնական տեսքը (տարածքը-խմբ․)»։

Ադրբեջանական մեկ այլ կայք՝ ԱՊԱ-ն դրել, սակայն րոպեներ անց հեռացրել է այդ լուրը։

Իսկ իրանական գրեթե բոլոր առատատար ԶԼՄ-ներում նման բովանդակությամբ տեքստ իսպառ բացակայում է, ինչը խոսում է ադրբեջանցիների հիվանդ երևակայության ու հերթական կեղծիքի մասին։