Ճակատագիրը փոխելու համար պետք է դուրս գալ սցենարից

Մանրամասներ
աղջիկ

Ճակատագրի մասին։ Ինչպե՞ս դուրս գալ կյանքի սցենարից։

Ի սկզբանե մարդը ծրագրավորված է աճել, բայց ինչ-որ պահի գործընթացը խափանվում է։ Ըստ ճակատագրի՝ մարդը պետք է առաջ գնա ու վեր բարձրանա։ Դեռևս Մասլոուն էր ասում, որ բողոքները վերջ չեն ունենա, բայց ըստ դրանց մակարդակի՝ կարելի է դատել պահանջմունքների մակարդակի մասին։

Ճակատագիրը փոխելու համար պետք է սցենարից դուրս գալ։ Փոխեք ինքներդ ձեզ, կփոխվի նաև սցենարը։ Եվ գլխավորը, ինչ անհրաժեշտ է, պետք է սեփական անձի մասին լավ կարծիք ունենալ։

Մենք բոլորս բացառություններ ենք՝ ստեղծված միայն մեկ օրինակով։ Դրա համար էլ միշտ առաջինն ենք։

Չարժե պատճենել ուրիշի, պետք է ինքներդ ձեզ կերտեք։ Բոլորին է հայտնի ասացվածքն այն մասին, որ ցանկացած զինվոր պետք է երազի գեներալ դառնալ։ Վերաիմաստավորելով այն՝ հասկանում ես, որ իսկապես պետք է երազել գեներալ դառնալ, որ լավ զինվոր լինես։

Եթե դու ոչինչ չես անում, քեզ ինչպե՞ս կարելի է օգնել։

Սեփական ճակատագրի ճահճից պետք է դուրս պրծնել։ Գլխավորն այն է, որ կեղտը, որը դրանից հետո կմնա ձեզ վրա, չշատանա ու նորից հետ՝ դեպի ճահիճը չքաշի։

Միխայիլ Լիտվակ