ԱԱԾ-ն երեկ կանխեց մի վատ բան երկրի ներսում. Անդրանիկ Քոչարյան. VIDEO

Մանրամասներ
աժ

Երեկ ԱԱԾ-ն ահաբեկչության նախապատրաստության դեպք բացահայտելու մասին հայտարարություն տարածեց, որը ենթադրում եմ՝ կանխեց մի վատ բան երկրի ներսում:

Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

«Երբ տեսնում են, որ քաղաքական օրակարգով հնարավոր չէ հասնել իշխանափոխության, գլուխ են բարձրացնում նման դրսեւորումները: Չմոռանանք, թե հոկտեմբերի 27-ից առաջ ինչ մթնոլորտ էր ձեւավորվում մեդիա հարթակն օգտագործելով, եւ հոկտեմբերի 27-ից հետո ինչ իրողությունների հետ առնչվեց մեր երկիրը: Մինչեւ հիմա այդ արդյունքը մեր պետականության ոտքերից կախված մենք գնում ենք առաջ»,-ասաց նա: